Լեհաստանի հետ սահմանին կա 2400 բեռնատար
Քաղաքական
18:24 16/12/2023
Տարածաշրջան

Լեհաստանի հետ սահմանին կա 2400 բեռնատար

Լեհաստանի հետ սահմանի անցակետերում, որտեղ լեհ փոխադրողների կողմից շրջափակումը շարունակվում է ավելի քան մեկ ամիս, շաբաթ օրվա դրությամբ 2400 բեռնատարներ սպասում են Ուկրաինա մուտք գործելուն։ Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ վկայակոչլեով Ուկրիանայի սահմանապահ ծառայության տվյալները։

Գերատեսչության խոսնակ Անդրեյ Դեմչենկոյի խոսքով, մոտ 1200 բեռնատար սպասում է  Շեգինիի անցակետում, 550-ը՝ Ռավա-Ռուսկայա անցակետում, 650-ը՝ Կրակովեց անցակետում։

Նա նշել է, որ անցած 24 ժամվա ընթացքում ավելի քան 1200 ծանր բեռնատարներ են անցել Յագոդին-Դորոգուսկի ապաշրջափակված անցակետով։

Placeholder
Լեհաստանի հետ սահմանին կա 2400 բեռնատար