Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ինչու են ազատ արձակել Գորիսի ոստիկանապետ Մուշեղ Գևորգյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Գորիսի ոստիկանապետ Մուշեղ Գևորգյանին ազատ են արձակել։ Իրավապահները , թե ինչպես է Գորիսի ոստիկանապետը մերժում իրեն զանգահարած ոստիկանության աշխատակիցներին՝ թույլ չտալով անտառից ծառ կտրել։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ Գորիսի ոստիկանապետին տնից են հանել ու հրավիրել Հակակոռուպցիոն կոմիտե։
Հիշեցնենք, որ Armlur.am-ը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, որ Գորիսի ոստիկանապետին և Կապանի ծառայության գծով փոխոստիկանապետին Երևան էին տեղափոխել Սյունիքի մարզում անտառներից ապօրինի մասսայական ծառահատումների քրեական վարույթի շրջանակներում։
ՀՀ ոստիկանության պաշտոնյաների հետ ձերբակալվել էին նաև մոտ 10 անձինք: Ի դեպ, Կապանի փոխոստիկանապետը և այլ պաշտոնյաներ կալանավորված են, իսկ Գորիսի ոստիկանապետին հարցաքննելուց հետո պարզել են, որ նա մասսայական ծառահատումները կանգնեցնելու համար դուրս է եկել կոնկրետ անձանց դեմ, ուստի ազատ են արձակել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։