Artsy պորտալը ներկայացրել է 2023-ի ամենաթանկ աճուրդային լոտերը
Մշակույթ
19:45 16/12/2023
Աշխարհ

Artsy պորտալը ներկայացրել է 2023-ի ամենաթանկ աճուրդային լոտերը

Artsy պորտալն ամփոփել է տարվա աճուրդների արդյունքները՝ հրապարակելով վերջին 12 ամիսների ընթացքում աճուրդի հանված արվեստի տասը ամենաթանկ գործերի ցանկը։

Առաջին տեղում է Պաբլո Պիկասոյի «Ժամացույցով կինը»  նկարը, որը Sotheby’s-ը վաճառել է 139,36  միլիոն դոլարով։

Երկրորդ տեղում է Գուստավ Կլիմտի «Հովհարով տիկինը.1817» կտավը։ Արվեստի այս գործը վաճառել է Sotheby’s աճուրդային տունը 106,76  միլիոն դոլարով։

Christie’s-ը Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» (1919) կտավը վաճառել է 74,01  միլիոն դոլարով։

Ժան Միշել Բասկիայի «Մեծ ցուցադրություն (Նիլ)» (1983) կտավը Christie’s-ը վաճառել է 67,11  միլիոն դոլարով։

Գուստավ Կլիմտի «Կղզի Ատերսիի մոտ»(1901) նկարը  Sotheby’s-ը վաճառել է 55,19 միլիոն դոլարով։

Ցուցակն ամբողջությամբ՝ այստեղ։

Placeholder
Artsy պորտալը ներկայացրել է 2023-ի ամենաթանկ աճուրդային լոտերը