Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող աղջկան շունը կծել է երկու ամիս առաջ
Առողջություն
22:45 16/12/2023
Հայաստան

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող աղջկան շունը կծել է երկու ամիս առաջ

«Փաստինֆո»-ն այսօր գրել էր, որ դեկտեմբերի 14 -ի երեկոյան Երևանում շան հարձակման հետևանքով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ աղջիկ։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Շունը, որ հարձակվել է աղջկա վրա կատաղություն հիվանդությամբ է վարակված եղել։

Panorama.am-ին հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել ավելի քան երկու ամիս առաջ։ Շան կծելուց հետո տուժածը դիմել է բժշկի, սակայն առողջապահական համակարգում պատշաճ քայլեր չեն ձեռնարկվել հիվանդության զարգացումն ու անցանկալի հետևանքները կանխելու համար։

Տուժածի՝ կատաղություն հիվանդությամբ վարակված լինելը բացահայտվել է խիստ պատահաբար, բացահայտվել է այն, ինչը պետք է լիներ վաղուց բացահայտված և կանխված։

 

Placeholder
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող աղջկան շունը կծել է երկու ամիս առաջ