Ռուսաստան անմաքս թուրքական  և ադրբեջանական ձվեր կներկրի
Տնտեսություն
15:53 17/12/2023
Տարածաշրջան

Ռուսաստան անմաքս թուրքական և ադրբեջանական ձվեր կներկրի

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևը հայտնել է, որ 2-3 շաբաթ անց Թուրքիայից ձու կհասնի Ռուսաստան՝ առանց ներմուծման համապատասխան մաքսատուրքի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ դա թույլ կտա գները ճշգրտել երկրի ներսում։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանից ձվերը պետք է հասնեն մոտ ապագայում՝ արդեն գալիք շաբաթ։

Պատրուշևը նշեց, որ ձուն սեզոնային ապրանք է, և այս պահին դրանց գինը «միշտ բարձրանում է»։

Նա նշեց, որ առայժմ գները շարունակում են աճել, սակայն նոր տարվա մեկնարկից հետո դրանք պետք է նվազեն։

Placeholder
Ռուսաստան անմաքս թուրքական և ադրբեջանական ձվեր կներկրի