Սերբիայում մեկնարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Քաղաքական
12:09 17/12/2023
Աշխարհ

Սերբիայում մեկնարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Սերբիայում տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով ժամը 10:00-ին) ավելի քան 8 հազար ընտրատեղամաս է բացվել արտահերթ խորհրդարանական և մունիցիպալ ընտրությունների համար: ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն:

Հանրապետական ընտրական հանձնաժողովը հրահանգներ է բաժանել Սերբիայի քաղաքացիներին, որոնք պետք է օգնեն ընտրողներին քվեարկել առանց ուշացումների կամ սխալների։ Փաստաթղթի համաձայն՝ ընտրական հանձնաժողովի անդամները, քաղաքացու՝ ընտրատեղամաս ժամանելուց հետո, ուլտրամանուշակագույն լամպով ստուգելու են նրա աջ ձեռքը՝ բացառելու բազմակի քվեարկության հնարավորությունը։ Այնուհետև կստուգվեն անձը հաստատող փաստաթղթերը և ընտրացուցակում կլրացվի համապատասխան դաշտը։ Այս գործողություններից հետո ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հատուկ սփրեյով կնշեն աջ ձեռքի ցուցամատը և կտրամադրեն անհրաժեշտ քվեաթերթիկները, որից հետո դրանք կուղղորդեն քվեարկության համար նախատեսված հատուկ սարքավորված վայր։

Placeholder
Սերբիայում մեկնարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները