Մահացել է ռեժիսոր Օթար Իոսելիանին
Մշակույթ
15:37 17/12/2023
Տարածաշրջան

Մահացել է ռեժիսոր Օթար Իոսելիանին

89 տարեկանում մահացել է Խորհրդային միությունում ծնված, վրացի, կինոռեժիսոր Օթար Իոսելիանին, որը վերջին տարիներին ապրում էր Ֆրանսիայում։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է լուսանկարիչ և լրագրող Յուրի Ռոստը։

«Մահացել է Օթար Իոսելիանին՝ մեծ կինոռեժիսոր, զարմանալի մարդ և իմ ամենամոտ ընկերը»,-գրել է նա։

Օթար Իոսելիանին ծնվել է 1934 թվականի փետրվարի 2-ին Թբիլիսիում, սովորել է Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետում։ 1965 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական բաժինը։

Ռեժիսորը նկարահանել է «Տերևաթափ», «Ապրում էր երգող կեռնեխ» և «Հովվական» ֆիլմերը, որոնք արժանացան միջազգային մրցանակների, այդ թվում՝ FIPRESCI մրցանակի։

1980-ականների սկզբից Օթար Իոսելիանին սկսեց աշխատել Ֆրանսիայում, որտեղ նկարահանեց մի քանի վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր։

1984 թվականին Իոսելիանին դարձել է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ։ Վենետիկի կինոփառատոնում նա երեք անգամ արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի, ստացել է «Արծաթե արջ», երկու անգամ՝ «Նիկա» մրցանակ, ինչպես նաև մի շարք այլ մրցանակներ։

Placeholder
Մահացել է ռեժիսոր Օթար Իոսելիանին