ՖԻՖԱ-ն հայտարարել է նոր միջմայրցամաքային ակումբային մրցաշարի ստեղծման մասին
Սպորտ
21:55 17/12/2023
Աշխարհ

ՖԻՖԱ-ն հայտարարել է նոր միջմայրցամաքային ակումբային մրցաշարի ստեղծման մասին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հայտնել է, որ 2024 թվականից կանցկացվի նոր մրցաշար, որը կկոչվի ՖԻՖԱ-ի միջմայրցամաքային գավաթ։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ մրցումները կանցկացվեն տարին մեկ անգամ։

Մրցաշարին կմասնակցեն բոլոր կոնֆեդերացիաների չեմպիոնները։ Եզրափակիչ խաղում հանդես կգան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթողը և այլ կոնֆեդերացիաների ակումբների միջև անցկացված միջմայրցամաքային մրցաշարի փլեյ-օֆֆի հաղթողը:

Առաջին փուլերը ծրագրելու է ՖԻՖԱ-ն՝ խորհրդակցելով ակումբների և կոնֆեդերացիաների հետ: Փլեյ-օֆֆը կկայանա 2024 թվականի դեկտեմբերի 14-ին չեզոք տարածքում։ Եզրափակիչը կկայանա 2024 թվականի դեկտեմբերի 18-ին։

Placeholder
ՖԻՖԱ-ն հայտարարել է նոր միջմայրցամաքային ակումբային մրցաշարի ստեղծման մասին