ԱՆ. Մահացության նվազում է արձանագրվել գրեթե բոլոր հիվանդություններից
Առողջություն
14:44 19/12/2023
Հայաստան

ԱՆ. Մահացության նվազում է արձանագրվել գրեթե բոլոր հիվանդություններից

«Իրականացված ախտորոշիչ, բուժական և կանխարգելման միջոցառումների արդյունքում սիրտանոթային համակարգի հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը 2022 թ. նվազել է 14.1%-ով, իսկ 2023 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մահացությունը նվազեցնել շուրջ 13,5%-ով»,-Նիկոլ Փաշինյանին նման տվյալներ են ներկայացրել առողջապահության նախարարությունում։

Նշվել է, որ չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման և համալիր բուժման արդյունքում հնարավոր է եղել մեծացնել առաջին անգամ հայտնաբերվող դեպքերի թիվը և դրան զուգընթաց նվազեցնել մահացությունը, մասնավորապես՝ 2022 թ. առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թիվը աճել է 10,5%-ով, իսկ մահացությունը նվազել է 3,4%-ով։

2023 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թիվը աճել է 3%-ով, իսկ մահացությունը նվազել է 0,5%-ով։

Կառավարության փոխանցմամբ, մահացության նվազում է արձանագրվել գրեթե բոլոր հիվանդություններից։ Այս շարքում պետք է առանձնացնել նաև շաքարայի դիաբետից մահացության նվազումը։ Եթե 2015 թ.ն հանրապետությունում հաշվառված է եղել շուրջ 77 000 շաքարային դիաբետով անձ, այդ ժամանակահատվածում մահացությունը բացարձակ թվերով կազմել է 1276, ապա 2022 թվականին հաշվառված շուրջ 115 000 հիվանդների պարագայում մահացությունը բացարձակ թվերով կազմում է 371։

Շաքարային դիաբետով հիվանդների շրջանում մահացության նման նվազումը պայմանավորած է լիարժեք դեղապահովման ծրագրով։ Ուղեղի կաթվածի բուժման ծրագրի շրջանակներում, հաշվետու ժամանակահատվածում բնակչությանը մատուցվել է 720 ծառայություն։ Ծառայությունների մատուցման հասանելիությունը տարեց տարի մեծանում է։

Placeholder
ԱՆ. Մահացության նվազում է արձանագրվել գրեթե բոլոր հիվանդություններից