Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցում են Ալեն Սիմոնյանը, Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը և այլք
Մշակույթ
20:00 19/12/2023
Հայաստան

Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցում են Ալեն Սիմոնյանը, Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը և այլք

Երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգստին մասնակցում է նաև Ալեն Սիմոնյանը։

Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենում երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը։ Հայտնի երգիչները, հարազատները և երկրպագուները հրաժեշտ են տալիս սիրված երգչին։ Նրանց թվում են նաև հայտնի երգիչներ ու դերասաններ. Արամ MP3-ը, Արամեն, Ռազմիկ Ամյանը, Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը և այլք։

Արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 11:30-ից 13:30 Արամ Խաչատրյան համերգասրահից։

Ավելի  վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 16-ին կյանքից անժամանակ հեռացել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը։ Երգչի ընկերները Panorama.am-ին հայտնեցին, որ նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։  Բժիշկները ժամեր շարունակ պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն գրանցվել է սրտի կանգ:

Placeholder
Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցում են Ալեն Սիմոնյանը, Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը և այլք