Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերն այսօր կվառեն
Օրվա թեմա
11:03 19/12/2023

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերն այսօր կվառեն

Այսօր՝ ժամը 19:30-ին տոնական միջոցառմամբ կմիացվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը։

Քաղաքապետարանից հայտնում են՝ սպասվում է համերգային շոու-ծրագիր, վառ լուսավորություն, տոնական տրամադրություն և, իհարկե, հրավառություն:

Երեկոյի ընթացքում բեմում է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչելու են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները:

Ծրագիրն էլ ավելի գունեղ են դարձնելու «Բարեկամություն» համույթի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները:

Լույսերի միացման հիմնական արարողությանը զուգահեռ՝ լինելու է տոնական հրավառության, իսկ համերգային ծրագրի ավարտին  ելույթ կունենան Արամ MP3-ն և Սրբուկը:

Placeholder
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերն այսօր կվառեն