Գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են  «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը
Կրթություն, գիտություն
10:56 21/12/2023

Գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը

«Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն ՀԿ-ն դեկտեմբերի 19-ին «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրային և մասնագիտական մտահոգությունների կապակցությամբ նախաձեռնել էր խորհրդակցություն՝ պատմության ուսուցիչների, մասնագետների, գիտնականների, դասավանդման մեթոդաբանների, դասագրքերի ստեղծման գորցընթացներին տիրապետող, դասավանդման հարցերի գիտակ, ուսուցիչների վերապատրաստման հետ առնչվող գործիչների մասնակցությամբ:

ՀԿ-ից հայտնում են, որ հանդիպմանը դասագրքի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել հայտնեցին պատմաբան-գիտնականներ, մեթոդաբաններ և  ուսուցիչներ։

Բանախոսների թվում են եղել՝
Վահրամ Սողոմոնյանը («Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն),

Արթուր Խալաթյանը ( «Գիտսերունդ» ծրագրի գլխավոր հետազոտող),

Միքայել Բադալյանը (ուրարտագետ,  պատմական գիտությունների թեկնածու, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն,

Հայկ Դեմոյանը (պատմական գիտությունների դոկտոր),

Զոհրաբ Գևորգյանը ( պատմական գիտությունների թեկնածու),

Սամվել Պողոսյանը (պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ),

Մանյա Նաջարյանը «Մեկ Ձայն» անկախ դպրոցներին հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ և մի շարք  ուսուցիչներ՝ ներկայացնելով դասագրքի մեթոդաբանության առանձնահատկությունները, տեսական և դիտակտիկ նյութի, ինչպես նաև  սովորողների շրջանում դասագրքի գործնական կիրառման հետ կապված խնդիրները։

Մասնագետների հիմնավոր, փաստարկված  տեսանկյունները ներկայացնելուց հետո տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, հարց ու պատասխան։

Հանդիպմանը հրավիրված են եղել նաև Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորներ և դասախոսներ,  «Պարադիգմա» կրթական հիմնադրամի, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (COAF), «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի և  «Կրթության զարգացման և նորարաության ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ)  ներկայացուցիչները, մանկավարժները և մեթոդաբանները, որոնք սակայն ներկա չեն գտնվել հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում քննարկված դրույթների և ընդհանրական եզրակացության վերաբերյալ «Բնօրրան» ՀԿ-ն հանդես կգա հավելյալ հայտարարությամբ և կներկայացնի կազմակերպության  դիրքորոշումը։

ՀԿ-ից հիշեցնում են, որ խնդրո առարկայի վերաբերյալ  նոյեմբերի 30-ին «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ն  նախաձեռնել էր պատմաբան-գիտնականների հետ հանդիպում, որի արդյունքներն են. հրապարակված   գիտնականների ստորագրությամբ կոնսենսուսային «Մասնագիտական եզրակացություն»-ը, ինչպես նաև հանրության ուշադրությանը  հանձնված  «Բնօրրան» ՀԿ-ի «Դիրքորոշումը»։ 

Այս  նախաձեռնությունը նպաստել է դասագրքի շուրջ տարակարծությունների քննարկման դիսկուրսը կառուցողական դաշտ տեղափոխելու գործընթացին: «Բնօրրան ՀԿ» դիրքորոշումը կիսել և նախաձեռնության գաղափարին են միացել բազմաթիվ կառույցներ, պետական և ոչ պետական կազմակերպություններ և անհատներ։ Հատկանշական է հատկապես  դեկտեմբերի 13-ին  ՀՀ ԿԳՄՍ նախարարի կազմակերպած մասնագետների, գիտնականների հետ քննարկումը, որի ընթացքում  մասնագետները հանդես են եկել  նեղ պատմագիտական, մանկավարժական և  մեթոդաբանական խնդիրների շուրջ տարբեր առաջարկություններով:

 

 

Placeholder
Գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը