Սա աջակցություն է արցախցիներին, բայց լավ կլիներ աջակցեինք, որ տնավեր չդառնային. Թադևոս Ավետիսյան
Քաղաքական
13:17 22/12/2023

Սա աջակցություն է արցախցիներին, բայց լավ կլիներ աջակցեինք, որ տնավեր չդառնային. Թադևոս Ավետիսյան

«Սա աջակցություն է արցախահայությանը, բայց լավ կլիներ աջակցեինք, որ տունուտեղը չկորցնեին,  հիփոթեքով վերցրած իրենց տունը, գույքը չկորցնեին, տնավեր չլինեին, հետևաբար, այս աջակցությանը կարիքը չունենային, ինչպես և չունեին»,- Ազգային ժողովում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Այպես նա արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ մինչ այդ ունեցած ելույթին, ըստ որի՝ «սա, փաստացի, մեր հերթական աջակցությունն է մի քանի հարյուր միլիարդի տեսքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին»։

«Սա ուղիղ այդ աջակցության մասին է խոսում։ Փաստացի, այդ մարդիկ այդ պարտավորություններն այս պահին ունեն, բայց հասկանալի պատճառներով  չեն կարող մարել և պետությունն աջակցում է մեր այդ քաղաքացիներին»,- ասաց Պապոյանը։
 

Placeholder
Սա աջակցություն է արցախցիներին, բայց լավ կլիներ աջակցեինք, որ տնավեր չդառնային. Թադևոս Ավետիսյան