«Փյունիկ». Մենք չենք կարող լռել ու պայքարելու ենք հանուն հայկական ֆուտբոլի վաղվա օրվա
Քաղաքական
15:57 22/12/2023
Հայաստան

«Փյունիկ». Մենք չենք կարող լռել ու պայքարելու ենք հանուն հայկական ֆուտբոլի վաղվա օրվա

ՀՖՖ նախագահի ընտրությունների նախօրեին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հանդեսէ  եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով ֆեդերացիայի 2019 - 2023թթ. աշխատանքի հիմնական արդյունքները.

«.Խոշոր ներդրողների կորուստ, այդ թվում ՝ մարզերից,  Հայաստանում ֆուտբոլի զարգացման հարցով  ներդրումային գրավչության նվազում:
.Մի քանի անգամ բարձրացվել են մարզչական արտոնագրեր ստանալու, մարզադաշտերի և մարզումային խաղադաշտերի վարձակալության արժեքը:
.Մրցակցության և մասնագիտական մոտեցման բացակայությունը մրցումների կազմակերպման հարցում  հանգեցրել է երկրում մանկապատանեկան ֆուտբոլի բոլոր տարիքայինների պատրաստվածության մակարդակի անկմանը:
.Բոլոր հավաքականներում արդյունքների վատթարացում ՝ առանց բացառությունների: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում նահաջել է պատմական նվազագույնի:
.ԲԿՄԱ-1-ը և ԲԿՄԱ-2-ը հաճախ ձևավորվում են ոչ սպորտային սկզբունքներով, որի հետևանքով մեր երկրում ֆուտբոլը նմանվում է բանակում ծառայությունից ազատում ստանալու մեխանիզմի: Չորս տարվա ընթացքում ԲԿՄԱ-ում ծառայած 105 հոգուց միայն 4-ն են հրավեր ստացել Հայաստանի ազգային հավաքական։
.Մշտական սկանդալները, ոչ գրագետ օրացույցը և խոշոր ակումբների հետ կոնֆլիկտները հանգեցրել են ակումբային ներքին առաջնությունների ու միջազգային մրցաշարերում հաճախելիության և հետաքրքրության նվազմանը:
.Տղամարդկանց և կանանց ազգային թիմերի պատմության լավագույն ֆուտբոլիստները ՝ Հենրիխ Մխիթարյանն ու Օլգա Օսիպյանը, հրաժարվել են հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականների կազմում:
.Չորս տարվա ընթացքում ՀՖՖ-ն իր գործունեության ընթացքում ստացել է շուրջ 70 մլն. դոլար տարբեր կազմակերպություններից` չկառուցելով ոչ մի նոր, նշանակալի օբյեկտ հանրապետությունում ֆուտբոլի զարգացման համար:
. Չնայած աղետալի ցածր արդյունքներին, պարոն Մելիքբեկյանը կրկին առաջադրեց իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի ընտրություններում:

.Մենք չենք կարող լռել ու պայքարելու ենք հանուն հայկական ֆուտբոլի վաղվա օրվա: Դուք մեզ հե՞տ եք:
ՀՖՖ նախագահի ընտրությունները վաղն են»։

Placeholder
«Փյունիկ». Մենք չենք կարող լռել ու պայքարելու ենք հանուն հայկական ֆուտբոլի վաղվա օրվա