Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ հանդիպման օրակարգը, որին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բովանդակալից է, երկրի ղեկավարի աշխատանքային գրաֆիկը Ամանորից առաջ վերջին շաբաթվա ընթացքում ծանրաբեռնված է։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հաջորդ շաբաթը լարված է լինելու, քանի որ երկու օրը Սանկտ Պետերբուրգում՝ և՛ ԵԱՏՄ աշխատանքային գագաթնաժողովը, և՛ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, դրանք ոչ միայն տոնական են, այլև, նախևառաջ, լինելու են, իսկապես բովանդակալից աշխատանքային օրակարգով հագեցած օրեր»,- ասել է Պեսկովը։