ԸՆԿԵՐՍ. Սարոյի հուզիչ կատարումը՝ նվիրված կյանքից հեռացած Արա Մարտիրոսյանին
Համացանց
14:45 23/12/2023
Հայաստան

ԸՆԿԵՐՍ. Սարոյի հուզիչ կատարումը՝ նվիրված կյանքից հեռացած Արա Մարտիրոսյանին

Երգիչ Սարոն ինսթագրամի իր էջում հրապարակել է կարճ տեսանյութ, որտեղ կատարում է կյանքից անժամանակ հեռացած երգիչ Արա Մարտիրոսյանի երգերից մեկը՝  «Իմ ընկերը»։

Տեսանյութին կից Սարոն գրել է. «Ընկերս»։

Panorama.am-ն իրար կողք է դրել «Իմ ընկեր» երգի այդ հատվածի՝  Սարոյի ու Արա Մարտիրոսյանի կատարումները։



Երգիչը մահացել էր դեկտեմբերի 16-ին սրտի կանգից։  «Նաիրի» ԲԿ-ից հայտնել են, որ երգիչը հիվանդանոց է տեղափոխվել սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ,  ծայրահեղ ծանր վիճակում։

Placeholder
ԸՆԿԵՐՍ. Սարոյի հուզիչ կատարումը՝ նվիրված կյանքից հեռացած Արա Մարտիրոսյանին