«Ժողովուրդ». Քրեակատարողական հիմնարկներում փոփոխություններ են սպասվում
Օրվա մամուլ
09:37 23/12/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Քրեակատարողական հիմնարկներում փոփոխություններ են սպասվում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկում փոփոխություններ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ բանտապետերի տեղափոխության գործընթաց կլինի, ու չի բացառվում, որ շատերն էլ այդ ճանանարհին ազատվեն պաշտոնից։ Դեկտեմբերի 19-ին գրել էինք, որ, Նիկոլ Փաշինյանի հրամանով, Ամբակում Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել։

Դեռ այս տարվա հոկտեմբերի 14-ին գրել էինք, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՔՊ-ականների մի հատված արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին է առաջարկել Ամբակում Գրիգորյանի թեկնածությունը, սակայն նախարար Մինասյանը մերժել է։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան հասկացրել են, որ Գրիգորյանը միակ արժանի թեկնածուն է։ Արդյունքում նախարարի մերժումը ոչինչ չտվեց, և Ամբակում Գրիգորյանը, քաղաքական որոշմամբ, նշանակվեց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Ժողովուրդ». Քրեակատարողական հիմնարկներում փոփոխություններ են սպասվում