Սոչիում փոթորկի հետևանքով մեկ մարդ է մահացել
Իրավունք
21:33 24/12/2023
Աշխարհ

Սոչիում փոթորկի հետևանքով մեկ մարդ է մահացել

Սոչիում ուժեղ քամուց ծառն արմատախիլ է եղել, ընկել  տղամարդու վրա։ Նա մահացել է։ «Ինտերֆաքս»-ին հայտնել են իրավապահ մարմիններից։

Կրասնոդարի երկրամասի դատախազության մամուլի ծառայությունից «Ինտերֆաքս»-ին հաստատել են տեղեկությունը։ «Սոչիի Կենտրոնական շրջանի դատախազությունը հետաքննություն է սկսել միջադեպի պատճառների և պայմանների վերաբերյալ, ինչպես նաև իր հսկողության տակ է վերցրել նախաքննական ստուգումը»,- հայտնել են վարչությունից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոչիում սաստիկ քամին տապալել է ավելի քան 80 ծառ և վնասել տասնյակ բազմաբնակարան շենքերի տանիքներ։

ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր տնօրինության մամուլի ծառայության հաղորդմամբ, խափանվել է էլեկտրամատակարարումը, ընդհանուր առմամբ՝ մինչև 11800 մարդ գտնվում է  հոսանքազրկման գոտում։

Placeholder
Սոչիում փոթորկի հետևանքով մեկ մարդ է մահացել