2023 թվականի 11 ամիսներին սպառողական գների ինդեքսը աճել է 2.2 %-ով. ՎԿ
Տնտեսություն
15:08 25/12/2023
Հայաստան

2023 թվականի 11 ամիսներին սպառողական գների ինդեքսը աճել է 2.2 %-ով. ՎԿ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 9.4 %-ով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Նման ցուցանիշներ է հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Ըստ վիճակագրական տվյալների՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.1 %-ով, իսկ շինարարության ծավալը՝ 15.6 %-ով:

ՎԿ-ից հայտնում են, որ առևտրի շրջանառությունում հունվար-նոյեմբերին 2022-ի հունվար-նոյեմբերի նկատմամբ ավելացումը կազմել է 24.3 %, իսկ մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 11.1 %-ով:

2023 թվականի 11 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.2 %-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.7 %-ով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ևս արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը կազմել է 4.3 %:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարի 11 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 42.4 %-ով: Ընդ որում, արտահանումն աճել է 44.7 %-ով իսկ ներմուծումը՝ 41 %-ով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-նոյեմբերի ամիսներին կազմել է 391.39 դրամ»:

Placeholder
2023 թվականի 11 ամիսներին սպառողական գների ինդեքսը աճել է 2.2 %-ով. ՎԿ