Հիվանդանոցում երկրպագուների անակնկալը՝ Արա Մարտիրոսյանին
Համացանց
10:52 26/12/2023
Հայաստան

Հիվանդանոցում երկրպագուների անակնկալը՝ Արա Մարտիրոսյանին

Հայտնի պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանն անձնական արխիվից մի տեսանյութ է հրապարակել, որտեղ կյանքից անժամանակ հեռացած Արա Մարտիրոսյանի երկրպագուհիներն այցելում են հիվանադանոցում գտնվող երգչին ու անակնկալ անում։

«Կտանե՞ք ,չէ, Ձեր հետ տուն»,-հարցնում են երկրպագուհիները նվերը զննող Մարտիրոսյանին։

«Հա, իհարկե։ Շատ սիրուն է, երեխեք ջան։ Շնորհակալ եմ։ Ապրեք շատ»,-պատասխանում է երգիչը։

Պրոդյուսերը մանրամասնում է, որ տեսանյութն արվել է 2018-ին, երբ Արա Մարտիրոսյանը բուժում էր ստանում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։

Placeholder
Հիվանդանոցում երկրպագուների անակնկալը՝ Արա Մարտիրոսյանին