Ահազանգ. Զոմբիի վիրուսը եղջերուներից կարող է անցնել մարդկանց
Օրվա թեմա
10:50 28/12/2023
Աշխարհ

Ահազանգ. Զոմբիի վիրուսը եղջերուներից կարող է անցնել մարդկանց

ԱՄՆ գիտնականներն ահազանգել են՝ զոմբիի վիրուսը կարող է վայր կենդանիներից անցնել մարդուն։ Այս մասին գրում է Daily Mail-ն ու մանրամասնել, որ օրեր առաջ ԱՄՆ Ելոուսթոունի ազգային պարկում մի եղջերու է սատկել  «զոմբիի վիրուսի» պատճառով։

Այն ուղեղի հյուծող խրոնիկ  հիվանդություն է, որի հետևանքով կենդանիները դառնում են շփոթված, ունենում են նյարդաբանական խնդիրներ, ջրազրկվում են, կորցնում են քաշը և այլն։ Անկած եղջերուի դիակի փորձաքննության արդյունքում հաստատվել է օրգանիզմում վիրուսի առկայությունը։

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների՝ վերջին տարիներին վիրուսը տարածվել է ԱՄՆ ավելի քան 31 նահանգներում, Կանադայի երկու նահանգներում և նույնիսկ Հարավային Կորեայում։

Placeholder