Ռուսական թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի
Մշակույթ
21:05 29/12/2023
Հայաստան

Ռուսական թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

Դեկտեմբերի 29-ին  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական  դրամատիկական թատրոնի անձնակազմին ներկայացրել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին։ Այս մասին հայտնում են Ռուսական թատրոնի մամուլի ծառայությունից։ 

Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ 

Նշենք, որ 2019թ․-ից Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը։ Օրերս նա հրաժարականի դիմում է ներկայացրել։  Մ․ Մխիթարյանը կշարունակի պաշտոնավարել թատրոնում որպես տնօրենի խորհրդական։
 

Placeholder
Ռուսական թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի