Առաջին ձվերը Թուրքիայից՝ Ռուսաստան
Տնտեսություն
19:00 03/01/2024
Տարածաշրջան

Առաջին ձվերը Թուրքիայից՝ Ռուսաստան

Թուրքիան Ռուսաստանին է մատակարարել ձվի առաջին խմբաքանակը՝ 316. 800 ձու (19,36 տոննա)։ Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ռոսսելխոզնադզորը։

Գերատեսչության տվյալներով՝ հունվարի 3-ին Յարագ-Կազմալյար անցակետով ներկրվել է թուրքական ձվի առաջին խմբաքանակը՝ Ռուսաստանի տարածքում հետագա վաճառքի համար։

«Ռոսսելխոզնադզորը» ավելի վաղ ձու ներկրելու թույլտվություն էր տվել թուրքական 21 ձեռնարկությունների։ 2024 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը զրոյացրել է հավի ձվի ներմուծման մաքսատուրքը մինչև 1,2 միլիարդ ձվի մատակարարման համար։ Այս փոփոխությունը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։  Իրավական ակտի նպատակն է կայունացնել ձվի գինը Ռուսաստանում՝ ավելացնելով առաջարկը։

Ռուսաստանի վիճակագրական ծառայության  տվյալներով՝ 2023 թվականի նոյեմբերին Ռուսաստանում հավի ձուն թանկացել է 15,1%-ով, 2023 թվականի սկզբից՝ 35,5%-ով, տարեկան կտրվածքով՝ 40,3%-ով։ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (FAS) և Գլխավոր դատախազությունը միացել են գնագոյացման աուդիտին։
 

Placeholder
Առաջին ձվերը Թուրքիայից՝ Ռուսաստան