Մոլորակի ամենահարուստների ցանկը տղամարդու դեմք ունի
Տնտեսություն
10:51 03/01/2024
Հայաստան

Մոլորակի ամենահարուստների ցանկը տղամարդու դեմք ունի

Մոլորակի ամենահարուստ մարդկանց դ ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են: Այս մասին գրում է Forbes-ը՝ ավելացնելով, որ 2023-ի վարկանշային ցուցակում միլիարդատեր 337 կին է  ընդգրկված կամ ցուցակի 13 տոկոսը կանայք են։ Համեմատության համար նշենք, որ անցած տարի հարուստ կանանց թիվը 327 էր կամ 12 տոկոսը։

Աշխարհի ամենահարուստ կինը շարունակում է մնալ ֆրանսուհի Ֆրանսուա Բետանկուր Մեյերսը (80,5 միլիարդ դոլար), ում պապը հիմնադրել է գեղեցկության ոլորտի  հսկա L’Oréal-ը:

Միլիարդատեր կանանցից  96-ն իրենք են հիմնել  կամ համահիմնադիր դարձել իրենց բիզնեսին, չեն ժառանգել։

Սա կազմում է հարուստ կանանց 69 տոկոսը։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը նվազել է 2 տոկոսով։
 

Placeholder
Մոլորակի ամենահարուստների ցանկը տղամարդու դեմք ունի