Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արսեն Բաբայան. Չեմ հավատում, թե մարզպետին Փաշինյանն իսկապես ազատեց պաշտոնից թերացումների պատճառով
Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Տարեվերջին Վանաձոր համայնքի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը հայտարարություն-կոչով գրավոր դիմեց բոլոր խմբակցությունների ղեկավարներին առաջարկելով սկսել քննարկումներ Վանաձոր համայնքում նոր ընտրություններ անցկացնելու պահանջով:
Տարին սկսվեց Լոռվա մարզպետի պաշտոնանկությամբ: Հիշեցնեմ, որ պաշտոնանկ արված մարզպետը Վանաձորում քաղաքապետի ՔՊ թեկնածուն էր:
Բոլորովին չեմ հավատում, թե մարզպետին Նիկոլ Փաշինյանն իսկապես ազատեց պաշտոնից թերացումների պատճառով, քանի որ այդ մարզպետը նշանակման օրվանից թերացել է բոլոր հարցերում:
Ակնհայտ է դառնում, որ Դոխոյանի հայտարարությունը խախտել է կառավարության ղեկավարի վանաձորյան պլանները և շուտով ականատես կլինենք նոր զարգացումների»։