Էլվիս Փրեսլին արհեստական բանականության միջոցով «կվերակենդանանա»
Մշակույթ
17:46 04/01/2024
Աշխարհ

Էլվիս Փրեսլին արհեստական բանականության միջոցով «կվերակենդանանա»

Մահվանից 47 տարի անց 20-րդ դարի ամերիկացի ամենահայտնի և նշանավոր երգիչներից Էլվիս Փրեսլին «վերադառնում» է բեմ։ Եվրանյուզը հայտնում է, որ ռոք-ընդ-ռոլի արքան «վերակենդանանում» է արհեստական բանականության միջոցով. 2024 թվականի նոյեմբերին Լոնդոնում տեղի կունենա Elvis Evolution շոուն։

Հանդիսատեսը բեմում կտեսնի երաժշտի ամբողջական չափի հոլոգրամը, որը ստեղծվել է հազարավոր տնային լուսանկարների և տեսանյութերի հիման վրա:

Շոուներ են նախատեսվում նաև Լաս Վեգասում, Տոկիոյում և Բեռլինում։

Էլվիսին «վերակենդանացնելու» գաղափարն առաջացել է կազմակերպիչների մոտ ABBA խմբի նմանատիպ շոուի հաջողությունից հետո, որտեղ խմբի անդամների հոլոգրամները ցուցադրվել են բեմի վրա:

Placeholder
Էլվիս Փրեսլին արհեստական բանականության միջոցով «կվերակենդանանա»