Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իսլամական պետությունը» ստանձնել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը։
Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ հղում անելով ահաբեկչական կազմակերպության Տելեգրամյան ալիքներին։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում 2 պայթյուն տեղի էր որոտացել՝ 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի օրը, նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։
Պայթյունների հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել։