ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է իրանական Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը
Քաղաքական
21:10 04/01/2024
Տարածաշրջան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է իրանական Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտում է իրանական Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրա կազմակերպիչներին, հովանավորներին և մեղավորներին: «ՌԻԱ նովոստին» հայտոնւմ է, որ այդ մասին ասվում է Անվտանգության խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։

«Անվտանգության խորհրդի անդամները խստագույնս դատապարտել են 2024 թվականի հունվարի 3-ին Քերման քաղաքում (ԻԻՀ) ահաբեկչությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են, որ ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով հանդիսանում է միջազգային խաղաղության և անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկը։

 

«Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծել են այս ահաբեկչական գործողության մեղավորներին, կազմակերպիչներին և հովանավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: Նրանք կոչ են արել բոլոր պետություններին, միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով ստանձնած պարտավորություններին համապատասխան, ակտիվորեն համագործակցել Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության, ինչպես նաև այս առնչությամբ մյուս բոլոր իշխանությունների հետ»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում 2 պայթյուն տեղի էր որոտացել՝ 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի օրը, նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

Պայթյունների հետևանքով զոհերի թիվն հասել է 211-ի:

Placeholder
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է իրանական Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունը