ԱՄՆ-ում շունը չորս հազար դոլար է կերել
Աշխարհում
22:18 04/01/2024
Աշխարհ

ԱՄՆ-ում շունը չորս հազար դոլար է կերել

Ամերիկացի ընտանիքներից մեկն ասել է, որ իրենց շունը կերել է 4000 դոլար կանխիկ գումար, սակայն ձեռքերն իսկապես կեղտոտելուց հետո նրանց հաջողվել է վերադարձնել գումարի մեծ մասը:

«Սա Սեսիլն է, նա իր կյանքում ոչ մի վատ բան չի արել, քանի դեռ չի կերել չորս հազար դոլար»,-սոցցանցերից մեկում գրել է սեփականատեր Քերի Լոն։

Յոթամյա ոսկեգույն հոնդելդուդելի առողջությունը (պուդլի և ռետրիվերի խարնուրդ) չի տուժել, սակայն Քերին և նրա ամուսին Քլեյթոնը ստիպված են եղել համբերատար լվալ շան արտաթորանքը և փսխածը, այնուհետև սոսնձել թղթադրամների հայտնաբերված բեկորները։

«Մենք արդեն վերականգնել ենք 3550 դոլար»-պարծենում էր զույգը: Նրանք պատրաստ են մնացած պատառները համարել իրենց «ամենաթանկ արվեստի գործը»։

Placeholder
ԱՄՆ-ում շունը չորս հազար դոլար է կերել