Կինը, որ չի վախենում ցրտից. 58 տարեկանում էլ 30 տարեկանի տեսք ունի
Առողջություն
16:52 05/01/2024
Աշխարհ

Կինը, որ չի վախենում ցրտից. 58 տարեկանում էլ 30 տարեկանի տեսք ունի

Ձմռան ցուրտը մարդկանց ստիպում է հագնել տաք հագուստ, վերարկու, կրել շարֆ, գլխարկ։ Սակայն առնվազն մի կին կա, որ ամառ-ձմեռ միևնույն հագուստով է։ Գալինա Կուտերևան ապրում է  Տոլյատիում, աշխատում է մանկապարտեզում՝ որպես դաստիարակի օգնական։

Գալինան ծնվել է 1962 թվականին Դոնեցկում։ Իր ամբողջ կյանքում նա սիրում էր տաք եղանակ, արևայրուք ընդունել լողափերում: 40 տարեկանում  բուժզննում է անցել, պարզվել է՝ լուրջ հիվանդություններ ունի։ Բժիշկներից մեկը նրան օրգանիզմն ամրացնելու ոչ ավանդական մեթոդ է առաջարկել։

Գալինան սկզբում ընտելացել է ցուրտ օդին, սկսել մարմինը ողողել սառ ջրով, ինչ-որ պահի հասկացել է, որ այլևս չի զգում ցուրտը։ Ավելին, նրա մաշկը ցրտից չի ճաքում և չի թեփոտում,  Գալինայի մոտ չի գրանցվել  ցրտահարություն կամ  հիպոթերմիա: Ընդհակառակը, նրա մարմինն ավելի է երիտասարդացել։

Աղբյուրը գրում է, որ նրա զգեստապահարում առհասարակ տաք հագուստ, առավել ևս բաճկոն չկա, միայն միայն շապիկներ են, շորտեր, զգեստներ և նրա սիրելի բարձրակրունկ սանդալները։

Նա հրաժարվել է վատ սովորություններից՝ դրանք  փոխարինելով սպորտով։ Արդյունքում ավելի եռանդուն է դարձել։  Կինը չի օգտագործում կոսմետիկա, իսկ մազերի ներկի մասին ամբողջությամբ մոռացել է, քանի որ կարծում է. որ սպիտակ մազերը վերջին բանն է, որից պետք է ամաչել։







Placeholder
Կինը, որ չի վախենում ցրտից. 58 տարեկանում էլ 30 տարեկանի տեսք ունի