Սոչիում հորդառատ տեղումների պատճառով արտակարգ նախազգուշացում է հայտարարվել
Աշխարհում
12:01 05/01/2024

Սոչիում հորդառատ տեղումների պատճառով արտակարգ նախազգուշացում է հայտարարվել

Սոչիում հորդառատ անձևների և գետերում ջրի մակարդակի սպասվող բարձրացման ֆոնին արտակարգ նախազգուշացում է հայտարարվել։ Գազետա.ռու-ի հաղոդմամբ, այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի մամուլի ծառայությունը։

«Հունվարի 5-ին 10-12 ժամվա ընթացքում և մինչև հունվարի 5-ի օրվա վերջը սպասվող առատ տեղումների պատճառով Սոչիում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում՝ տեղ-տեղ հասնելով անբարենպաստ մակարդակի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Արտակարգ իրավիճակների ծառայությունը նաև զգուշացրել է, որ լեռնային գոտում մեծանում է փոքր սելավների վտանգը։

Գերատեսչությունը հորդորում է հեղեղման գոտում հայտնված մարդկանց հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը, թանկարժեք իրերը, դեղերը, սնունդը և այլ անհրաժեշտ իրերը։ Առաջին հերթին տարհանել երեխաներին, հաշմանդամներին և տարեցներին։ Հնարավորության դեպքում պետք է անհապաղ լքել հեղեղված տարածքը։
 

Placeholder
Սոչիում հորդառատ տեղումների պատճառով արտակարգ նախազգուշացում է հայտարարվել