2023 թ-ին իրականացվել են 8 հուշարձանի վերականգնման աշխատանքներ
Մշակույթ
13:04 05/01/2024
Հայաստան

2023 թ-ին իրականացվել են 8 հուշարձանի վերականգնման աշխատանքներ

2023 թվականին 14-ով համալրվել է ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը: Իրականացվել են 11 ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության դրամաշնորհային ծրագրեր 50 համայնքներում և Ջավախքում:  Զեկուցվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկման ժամանակ։ 

2023 թ-ին իրականացվել են 8 հուշարձանի վերականգնման աշխատանքներ, մշակվել են հուշարձանների տարածքներում տեղեկատվական կենտրոնների նախագծային փաստաթղթերը, որոնցից  3-ը 2024 թ. կտեղադրվեն:

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել  պատմամշակութային արժեք ներկայացնող  36 կառույցի, հաստատվել է 82 պահպանական գոտու նախագիծ, տրվել է 55 հուշարձանի հնագիտական ուսումնասիրության թույլտվություն, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերականգնվել կամ վերականգնման ընթացքում է 10 հուշարձան:

 

Placeholder
2023 թ-ին իրականացվել են 8 հուշարձանի վերականգնման աշխատանքներ