Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին
Քաղաքական
17:41 06/01/2024
Աշխարհ

Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ,  փակ հանդիպումը տեղի է ունեցել «Վահդեթթին»  պալատում:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության  ղեկավար Իբրահիմ Քալընը և Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆրի Ֆլեյքը:

Ավելի վաղ Բլինքենի հետ հանդիպել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, քննարկել էին Գազայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։

Placeholder
Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին