Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ճապոնիայում երկրաշարժից հետո 90-ամյա կինը 124 ժամ անցկացրել է փլատակների տակ
Տարեց ճապոնուհուն հինգ օր փլատակների տակ անցկացրելուց հետո ողջ են գտել։ Kyodo գործակալության հաղորդմամբ, երկրաշարժի ժամանակ Նոտո թերակղզում 90-ամյա կնոջ տունը փլուզվել է։ Փլուզումից 124 ժամ անց նրան հայտնաբերել են ողջ։
Վեստի.ռու-ն գրում է, որ այս պրեֆեկտուրան ամենաշատն է տուժել հունվարի 1-ից սկսված մի շարք ցնցումների հետևանքով։ Ամենահզոր երկրաշարժը եղել է 7,6 մագնիտուդով։
Տարերային աղետի հետևանքով զոհվել է 126, վիրավորվել՝ ավելի քան 500 մարդ։ Ավելի քան 365 տուն մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է, իսկ միայն Իշիկավայում 66 հազար տնտեսություն մնացել է առանց ջրի։ Այստեղ տարհանվածների թիվը կազմում է ավելի քան 31 հազար մարդ։