Նոր նշանակումներ՝ Վայոց Ձորի մարզպետարանում
Քաղաքական
09:20 06/01/2024
Հայաստան

Նոր նշանակումներ՝ Վայոց Ձորի մարզպետարանում

Նիկոլ Փաշինյանի որոշումներով, Վայոց Ձորի մարզպետարանում կադրային փոփոխություններ են իրականացվել։

Վայոց ձորի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Արսեն Խաչատրյանը նշանակվել  է Վայոց ձորի մարզպետի տեղակալ:

Բագրատ Սողոմոնյանը նույնպես նշանակվել  է Վայոց ձորի մարզպետի տեղակալ:

Երեկ արդեն Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի աշխատակազմին ներկայացրել է մարզպետի նորանշանակ տեղակալներին։

Placeholder
Նոր նշանակումներ՝ Վայոց Ձորի մարզպետարանում