Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մերձմոսկովյան Դոմոդեդովոյում նարգիլեի բարում նռնակի պայթյունից չորս մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է 112 Telegram ալիքը։
Telegram ալիքի նախնական տեղեկություններով՝ նռնակի պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ, որոնք հոսպիտալացվել են բուժհաստատություն։ Տուժածների վիճակի և ստացած վնասվածքների բնույթի մասին այս պահին տեղեկություններ չկան։
Մինչ այս հաղորդվում էր, որ դեպքը տեղի է ունեցել Գագարինի փողոցում գտնվող հաստատությունում։ Ենթադրաբար, նռնակ է պայթել նարգիլեի բարում։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են շտապօգնության մասնագետները։