Մահացել է ծերացման դեմ պայքարող գիտնականը
Աշխարհում
19:30 07/01/2024
Աշխարհ

Մահացել է ծերացման դեմ պայքարող գիտնականը

Մահացել է Ռուսաստանի առաջատար, վաստակավոր գյուտարար, գիտնական, ՌԴ ԳԱ ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Խավինսոնը։ Այս մասին VKontakte սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլեգ Էրգաշեւը։

Նշվում է, որ պրոֆեսորն ու հասարակական գործիչը մահացել է 77 տարեկանում։ Ըստ Էրգաշևի՝ Խավինսոնը նաև Սանկտ Պետերբուրգի կենսակարգավորման և ծերաբանության ինստիտուտի հիմնադիրն ու տնօրենն էր։

1970 թվականից գիտնականը ակտիվորեն հետաքրքրվել և զբաղվել է ծերացման թեմայով։ Պեպտիդների և դրանց վրա հիմնված պեպտիդային կենսակարգավորիչների հայտնաբերումը Խավինսոնին համաշխարհային հռչակ բերեց:

Լրագրողների հետ հարցազրույցում Խավինսոնը նշել է, որ ուղիներ է փնտրում ոչ թե կյանքը երկարացնելու, այլ ծերացումը դանդաղեցնելու համար։ Նա կարծում էր, որ մարդու կյանքի սահմանը 110-120 տարի է։

Placeholder
Մահացել է ծերացման դեմ պայքարող գիտնականը