Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շառլ Միշելին կարող է փոխարինել ԵՄ պետություններից մեկի անվերահսկելի ղեկավարը
Եվրոպական խորհրդի նախագահությունը Շառլ Միշելի հրաժարականից հետո կարող է ժամանակավորապես անցնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, քանի որ երկիրը ստանձնում է Եվրոպական խորհրդի նախագահությունը 2024 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Այս մասին գրում է ամերիկյան Politico թերթը, որից մեջբերում է արել «Գազետո ռու»-ն։
«Միշելը նախատեսում է հուլիսի կեսերին զբաղեցնել իր տեղը Եվրախորհրդարանում, եթե ընտրվի, ինչը նշանակում է, որ ԵՄ առաջնորդները պետք է արագ համաձայնության գան Խորհրդում իր ազատված պաշտոնի իրավահաջորդի շուրջ: Եթե դա չհաջողվի, ապա հանդիպումները կնախագահի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որի երկիրը հուլիսին ռոտացիոն սկզբունքով ստանձնելու է ԵՄ Խորհրդի նախագահությունը։
Պարբերականը գրում է, որ 2024 թվականի Եվրոպական ընտրություններից անմիջապես հաջորդող վեց ամիսների ընթացքում Եվրախորհրդում Օրբանի «անվերահսկելի ղեկավարումը, այն է, որից ԵՄ 26 այլ առաջնորդներից շատերը հուսահատորեն կցանկանային խուսափել»։