Շերամի փողոցում հրդեհի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է
Հասարակություն
10:25 09/01/2024
Հայաստան

Շերամի փողոցում հրդեհի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 9-ին, ժամը 06։32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շերամի փողոցի թիվ 95 շենքի բնակարաններից մեկում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:16-ին, մարվել՝ 07։29-ին։ Այրվել են ննջասենյակի գույքը՝ 12 քմ, լոգասենյակի և սանհանգույցի դռները, նախասրահը՝ մասամբ և ջերմահարվել է հյուրասենյակը։

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Ս․ Ա․-ին (ծնված 1996 թ․)։ Վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։





Placeholder
Շերամի փողոցում հրդեհի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է