Չգրանցված դեղերի մասով 460-500 մլն դրամի տույժ է սահմանվել, մեկ տնտեսվարողի դեպքում՝ բացառիկ՝  830 մլն. Սլավիկ Սարգսյան
Իրավունք
12:45 09/01/2024

Չգրանցված դեղերի մասով 460-500 մլն դրամի տույժ է սահմանվել, մեկ տնտեսվարողի դեպքում՝ բացառիկ՝ 830 մլն. Սլավիկ Սարգսյան

«Տարվա ընթացքում նախատեսված 800 ստուգումների մեծ մասը եղել է աշխատանքների վերահսկողության մասով, որից 195-ը՝ աշխատանքի իրավուքի, 191-ը՝ աշխատանքի անվտանգության, 172-ը՝ դեղերի շրջանառության վերահսկողության, 171-ը՝ հիգիենիկ հակասանիտարական մասով»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց  Առաղջապահական և աշխատանքային տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։

Նա հայտնեց, որ տեսչական մարմնում 3500 վարութ է ահրուցվել , որոնց ընթացքում տրվել է 500 կարգադրագիր և կարճվել է 3000 վարույթ, 200 դիմումատու հրաժարվել է իր դիմումից՝ խնդիրը լուծված համարելով։

«Այս տարի մեծ շեշտադրում է կատարվել ծխախոտային օրենքի վերահսկողության մասով և  մոտ 1150 վարչական վարույթ է հարուցվել, նախորդ տարվա 50-ի փոխարեն»,-հայտնեց  Սարգսյանը։
Տեսչական Մարմնի ղեկավարն տեղեկացրեց, որ աշխատանքների արդյունքում ներկայում գրեթե չեն գտնում տնտեսվարող, որի մոտ չլինի ծխելու արգելքի մասին ցուցանակներ
Ներկայացնելով վիճակագրություն ՝ Սարգսյանն ասաց, որ 2020-ին եղել է 911-ից վարչական վարույթ, իսկ 2023 թ-ին՝ 3500։

Սլավիկ Սարգսյանը հայտնեց. «Չգրանցված դեղերի շրջանառության մասով 2023թ մոտ 460-500 մլն դրամի տույժի են ենթարկվել տնտեսվարողները, և մի բացառիկ դեպք՝ նախորդ տարվա ստուգման արդյունքում մեկ տնտեսվարող 2024 թ.-ին կվճարի 830 մլն դրամի տույժ»։
 

Placeholder
Չգրանցված դեղերի մասով 460-500 մլն դրամի տույժ է սահմանվել, մեկ տնտեսվարողի դեպքում՝ բացառիկ՝ 830 մլն. Սլավիկ Սարգսյան