Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վաշինգտոնում` Սպիտակ տնից մի քանի թաղամաս այն կողմ հրաձգություն է տեղի ունեցել
Ամերիկյան մայրաքաղաքի իրավապահները հետաքննում են Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռավորության վրա տեղի ունեցած հրաձգության դեպքը, որը հանգեցրել է մահվան: «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են տեղի ոստիկանությունից։
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան Սպիտակ տնից մի քանի թաղամաս այն կողմ (Կ փողոցում): Ոստիկանությունը արտակարգ դեպքի վայր է ժամանել տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 5-ին (Մոսկվայի ժամանակով 13։00-ին)։
«Այնտեղ անգիտակից չափահաս տղամարդ է եղել, որը չի շնչել, սա սպանության դեպք է»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նա հաստատել է, որ տղամարդը մահացել է հիվանդանոցում։