Ալիևը կրկին խոսել է իր պատկերացրած «միջանցքի» մասին
Քաղաքական
21:47 10/01/2024
Տարածաշրջան

Ալիևը կրկին խոսել է իր պատկերացրած «միջանցքի» մասին

«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների», «Եթե Հայաստանը չբացի «Զանգեզուրի միջանցքը», մենք էլ չենք բացի Հայաստանի հետ սահմանը՝ որևէ այլ վայրում»,-ադրբեջանական  լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել  է Իլհամ Ալիևը։

Նա կարծիք է հայտնել, թե «Զանգեզուրի միջանցքը» չբացելով՝ Հայաստանը «կհայտնվի փակուղում»։

«Եթե իմ նշած երթուղին («Զանգեզուրի միջանցքը») չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը՝ որևէ այլ տեղում։ Այդպիսով նրանք ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,-ասել է Ադրբեջանի առաջնորդը։

Placeholder
Ալիևը կրկին խոսել է իր պատկերացրած «միջանցքի» մասին