Վարկանիշային մրցաշար. Վազգեն Թևանյանը դուրս է եկել եզրափակիչ
Սպորտ
18:02 10/01/2024
Հայաստան

Վարկանիշային մրցաշար. Վազգեն Թևանյանը դուրս է եկել եզրափակիչ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը Զագրեբում ընթացող ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում հաղթել է աշխարհի փոխչեմպիոն Ռիվերային և դուրս եկել եզրափակիչ։

Հիշեցնենք, որ  Զագրեբում Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարին Հայաստանից մասնակցում է միայն ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, ԱԱ մրցանակակիր, Աշխարհի անհատական Գավաթի խաղարկության հաղթող, ՕԽ վարկանիշ նվաճած 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։  

Նա պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ հանդիպել է  Ֆրանսիան ներկայացնող Արսամերզոևի հետ։

Վարկանիշային մրցաշարին մասնակցում են հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, ինչպես նաև կանայք՝ ընդհանուր 550 մարզիկ։

Մրցաշարը կընթանա մինչև հունվարի 14-ը։

Placeholder
Վարկանիշային մրցաշար. Վազգեն Թևանյանը դուրս է եկել եզրափակիչ