«Փաստ». ԿԳՄՍ նախարարության «կորպորատիվին» չի մասնակցել նախարար Ժաննա Անդրեասյանը
Օրվա մամուլ
08:58 11/01/2024
Հայաստան

«Փաստ». ԿԳՄՍ նախարարության «կորպորատիվին» չի մասնակցել նախարար Ժաննա Անդրեասյանը

«Փաստ» թերթը գրում է.

«Պետական տարբեր կառույցներ բավական ճոխ Ամանորյա «կորպորատիվներ» են կազմակերպել: Այդ շարքում մի փոքր տարբերվել է ԿԳՄՍ նախարարության «կորպորատիվը». բանն այն է, որ դրան չի մասնակցել նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարությունում կարծում են, որ դա կապված է եղել Նիկոլ Փաշինյանի «ցնցուղ-կախիչ» օպերացիայի հետ, և նախարարի տրամադրությունը բացարձակ կորպորատիվային չէ:

Այդուամենայնիվ, նախարարության ամանորյա քեֆը բավական ներկայացուցչական է եղել և անցել է շատ բարձր տրամադրությամբ, չնայած որ իրենց նախարարի գլխին տոներից հետո «սև ամպեր» են կուտակվել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder
«Փաստ». ԿԳՄՍ նախարարության «կորպորատիվին» չի մասնակցել նախարար Ժաննա Անդրեասյանը