Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայում չեն ցանկանում Փարիզի Աստվածամոր տաճարի վիտրաժները փոխարինել ժամանակակից նկարիչների գործերով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վիտրաժները ժամանակակից աշխատանքներով փոխարինելու ծրագրերը հասարակական սուր քննադատության են արժանացել։ Նախագահն առաջարկել է 2019 թվականի հրդեհից փրկված բնօրինակ վիտրաժները տեղափոխել նոր թանգարան, որը նվիրված է Նոտր Դամի վերականգնմանը:
artguide.com-ի հաղորդմամբ, նա նաև առաջարկել է հրավիրել ֆրանսիացի ժամանակակից արվեստագետներին՝ ներկայացնելու վիտրաժների տարբերակներ։
Սակայն La Tribune de l'Art առցանց ամսագիրը Մակրոնի ծրագրերի դեմ ստորագրահավաք է սկսել։
«Ո՞վ է տվել պետության ղեկավարին մանդատը վերակառուցելու ոչ թե իրեն, այլ բոլորին պատկանող տաճարը»,- ասվում է խնդրագրում, որն այս պահին ստորագրել է մոտ 130 հազար մարդ։
Նոտր Դամը նախատեսվում է բացել 2024 թվականի դեկտեմբերի 8-ին, սակայն վերանորոգման աշխատանքները կշարունակվեն մինչև 2028 թվականը։