Նշանակալի իրադարձություն՝  հայկական կինոյում
Մշակույթ
14:06 11/01/2024
Հայաստան

Նշանակալի իրադարձություն՝ հայկական կինոյում

Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային հարթակներից մեկում` Նյու Յորքի MOMA ժամանակակից արվեստի թանգարանում «To Save and Project». The 20th MOMA International Festival of Film Preservation շրջանակում, հունվարի 28-ին և հունվարի 31-ին  կցուցադրվեն հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի՝ «Տունը հրաբխի վրա» (1928թ.) և «Երկիր Նաիրի» (1930թ․) ֆիլմերը՝ 4К վերականգնված ձևաչափով: Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ սա նշանակալի իրադարձություն է հայկական կինոյում։

Ֆիլմերը թվայնացրել և վերականգնել է  Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Այդ բացառիկ մշակութային իրադարձության առիթով հատուկ շնորհավորանք է հղել «Մարտին Սկորսեզե» կինոհիմնադրամը:

Հիշեցնենք, որ 2022թ.-ի հունվարին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում «To Save and Project» փառատոնի շրջանակում ցուցադրվեց և թանգարանի մշտական պահպանությանը հանձնվեց Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» 4K ձևաչափով վերականգնված ֆիլմը՝ ժապավենային տարբերակով: Այն թանգարանի մշտական պահպանությանը հանձնված առաջին հայկական ֆիլմն է:
 

Placeholder
Նշանակալի իրադարձություն՝ հայկական կինոյում