Մարգարայի անցակետը կապիտալ նորոգումից հետո պատրաստ է շահագործման
Քաղաքական
12:52 12/01/2024
Հայաստան

Մարգարայի անցակետը կապիտալ նորոգումից հետո պատրաստ է շահագործման

Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետն ամբողջությամբ կապիտալ նորոգված է և պատրաստ է շահագործման։ Ասուլիսում այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը։

«Մաքսային տեխնիկական միջոցների, անձնագրային հսկողության, նաև սահմանապահների մասով բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, որպեսզի ուղևորային սպասարկումը պատշաճ իրականացվի»,-ասաց Կարեն Թամազյանը։

Placeholder
Մարգարայի անցակետը կապիտալ նորոգումից հետո պատրաստ է շահագործման