«Զանգեզուրի միջանցքի» հարցը նույնքան կարևոր է Իրանի համար, որքան՝ Հայաստանի․ Կիրակոսյան
Քաղաքական
12:16 13/01/2024
Հայաստան

«Զանգեզուրի միջանցքի» հարցը նույնքան կարևոր է Իրանի համար, որքան՝ Հայաստանի․ Կիրակոսյան

«Հայկական կողմից պահանջվում է դիվանագիտական հմտություններ՝ Իրանի նման հզոր բնական, մարդկային  և այլ ռեսուրսներով  երկրի հետ հարաբերություններ կազմելու համար։ Իրանը դեր է ստանձնել ՝ պահելու տարածաշրջանի ուժային հավասակշռությունը»,-Panorama․am-ի հետ զրույցում նշեց Մատենադարանի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ Հասմիկ Կիրակոսյանը։

Իրանագետն անդրադարձավ նաև Ալիևի օրերս «Զանգեզուրի միջանցի» հետ կապված  հայտարարություններին՝ համոզմունք հայտնելով, որ Իրանը թույլ չի միջանցքի գործարկումը։

«Իրանը բավականին մեծ ռեսուսրսներ ունեցող երկիր է, Ալիևի հայտարարոթյունները չեն կարող  փոխել Իրանի տարածաշրջանային քաղաքական գիծը։ Իրանը բավականին հստակ պատկերացնում է, թե որքան շահավետ չէ իր շահերի համար այդ «Զանգեզուրի միջանցի» գործարկումը։ Մասնավորապես՝ հասկանում է  Ադրբեջանի միջոցով թյուրքախոս երկրների միացման վտանգները, «Մեծ Թուրանի» ծրագիրը։ Այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքը» նույնքան կարևոր է Իրանի համար, որքան՝ Հայաստանի։ Բնականաբար Իրանի շահագրգռվածությունը՝ թույլ չտալու միջանցքի գործարկումը, պատահական չէ։ Հետևաբար, Ալիևի «Զանգեզուրի միջանցքի» մասին արված հայտարարությունները որևէ կերպ չեն կարող անդրադառնալ Իրանի քաղաքական գծի վրա»,- ասաց նա։

Իրանագետ Հասմիկ Կիրակոսյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք լսել հղմամբ։

 

Placeholder
«Զանգեզուրի միջանցքի» հարցը նույնքան կարևոր է Իրանի համար, որքան՝ Հայաստանի․ Կիրակոսյան