Տարին սևակյան է
Մշակույթ
14:27 13/01/2024
Հայաստան

Տարին սևակյան է

Այս տարի լրանում է հայ մեծանուն գրող Պարույր Սևակի 100-ամյակը։ Իսկ դա նշանակում է, որ 2024-ը լեցուն է լինելու սևակյան շնչով, ոգով ու պատգամներով:

Սևակի տուն-թանգարանից հայտնում են, որ բանաստեղծի ծննդյան օրը՝ հունվարի 24-ին, ժամը 13:00-ին Պ. Սևակի տուն-թանգարանում կտրվի ողջ տարվա միջոցառումների մեկնարկը: Նույն օրը` ժամը 19:30-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոում տեղի կունենա «Մարդը ափի մեջ» ներկայացումը (ռեժիսոր՝ Նարինե Գրիգորյան):

Մինչ այդ՝ հունվարի 17-ին, ժամը 15:00-ին «Համազգային» հայ կրթական մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ կիրականացվի Պ. Սևակի «100 բանաստեղծություն» նոր գրքի շնորհանդեսը (կազմող՝ Արմեն Ղազարյան, խմբագիր՝ Սևակ Ղազարյան):
 

Placeholder
Տարին սևակյան է