ԱՄՆ Սպիտակ տան աշխատակիցները տարհանվել են
Քաղաքական
13:14 14/01/2024
Աշխարհ

ԱՄՆ Սպիտակ տան աշխատակիցները տարհանվել են

Վաշինգտոնում պաղեստինի օգտին անվակցվող բողոքի ակցիաների պատճառով Սպիտակ տնից տարհանվել են աշխատակիցները և լրատվամիջոցների ներկայացուցիչները: հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան գաղտնի ծառայությանը:

«Որպես կանխարգելիչ միջոց, ԶԼՄ-ների և անձնակազմի որոշ անդամներ ժամանակավորապես տեղափոխվեցին, մինչև խնդրի լուծումը»,-պարբերականը մեջբերում է գաղտնի ծառայության հայտարարությունը:

Նախօրեին Վաշինգտոնում լայնածավալ բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Գազայում հրադադարի, ցուցարարները երթով անցել են քաղաքի փողոցներով և կանգ առել Սպիտակ տան մոտ։ Ակտիվիստները փորձել են քանդել ԱՄՆ նախագահի նստավայրի մոտ տեղադրված արգելապատը։

Placeholder
ԱՄՆ Սպիտակ տան աշխատակիցները տարհանվել են